ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գաբրիել Գարսիա Մարկես. Մենք կհանդիպենք օգոստոսին

Գաբրիել Գարսիա Մարկես. Մենք կհանդիպենք օգոստոսին
19.04.2014 | 16:25

Գաբրիել Գարսիա Մարկեսը չհասցրեց ավարտել «Մենք կհանդիպենք օգոստոսին» վեպը, որ պատրաստ է, սակայն հեղինակը մտադիր էր փոխել վերջաբանը:

Վեպի գլխավոր հերոսուհին 53-ամյա կին է, որ ամեն տարվա օգոստոսին գնում է Կարիբյան կղզիներից մեկը, որտեղ թաղված է մայրը: Կինը երջանիկ ընտանիք ունի, սակայն ուղևորություններից մեկի ընթացքում սիրավեպ է սկսում ու հուսով է, որ ինչ-որ բան է տեղի ունենալու ամեն տարի նույն օրը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի ընկերները հայտնել են, որ կա չհրապարակված ստեղծագործության 2 տարբերակ: Գրողի գործակալներն առայժմ հրաժարվում են մեկնաբանել գրքի հրապարակման հնարավորությունը:

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ